ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է
17.01.2017 | 17:38

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների կտրուկ աճ չի գրանցվել՝ ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությանը, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանին, իբր, կիրառել է «Շմել» կրականետ համակարգ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Դա ապատեղեկատվություն է: Եթե Ադրբեջանն ունի ապացույցներ, թող ներկայացնի: Ներկայացված լուսանկարներում պատկերված է ժանգոտ զինամթերք և դրանք կարող էին կամայական տեղից վերցված լինել»:

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ նման իրավիճակներից խուսափելու համար հայկական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնել սահմանին վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը»:

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ